Ժոզե Մոուրինյու. Ես եմ մեղավոր, որ քննադատում են ՄՅՈւ-ի ֆուտբոլիստներին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել, որ իր թիմի ֆուտբոլիստներին ավելի հաճախ են քննադատում իր հաղթական անցյալի պատճառով:   «Ես եմ մեղավոր, որ քննադատում են թիմիս ֆուտբոլիստներին, քանի որ մարդիկ սովորել են՝ ակումբներս լավ արդյունքների են հասնում և տիտղոսներ նվաճում:   Ի տարբերություն ինձ՝ կան մարդիկ, ովքեր քննադատության ժամանակ ունեն: Ակնհայտ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվելու է:   Կարող եմ ենթադրել, որ այդ ժամանակ ավելի շատ են մեզ քննադատելու, քան հիմա: Սակայն դա խնդիր չէ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «The Guardian»-ը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.