Ժոզե Մոուրինյոն սպասում է, որ Իբրահիմովիչը շարք կվերադառնա այս տարի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն սպասում է, որ թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով շարունակում է ապաքինվել ծանր վնասվածքից, շարք կվերադառնա այս տարի:   «Զլատանն այստեղ է՝ մեր աչքի առջև: Ինչպես գիտեք, նա քրտնաջան աշխատում է, սակայն չի կարող վերադառնալ մեկ շաբաթից: Եկեք նրան ժամանակ տանք և նա կվերադառնա ամենահարմար պահի:   Կարծում եմ՝ նա այս տարի կվերադառնա»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերում «The Telegraph»-ը:
Մեկնաբանություններ