
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրառում է կատարել՝ խոստանալով գաղտնազերծել երկրի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանությանը վերաբերող փաստաթղթերը:
«Հետագա տեղեկության տրամադրման դեպքում ես՝ որպես նախագահ, կգաղտնազերծեմ Ջոն Քենեդիի սպանության հետ կապված փաստաթղթերը, որոնք երկար ժամանակ արգելափակված են եղել», Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ գրել է Թրամփը:
Այդ նյութերի հրապարակման մասին օրենքն ստորագրվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի կողմից 1992-ին: