Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորակը. վարորդը զոհվել է

Հոկտեմբերի 21-ին, ժամը 06:41-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի մոտակա նորակառույց կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 21-րդ կմ-ին Opel մակնիշի 35 FR 729 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1978 թ. ծնված Կ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից ձորակը: Փրկարարները ավտոմեքենայի ձախակողմյան հատվածում հայտնաբերել են վարորդի դին: Երկու ուղևորները հրաժարվել են բուժօգնությունից և հեռացել են դեպքի վայրից: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Մեկնաբանություններ