Երևանում 42-ամյա որդին կասկածվում է 73-ամյա հորը դանակահարելու մեջ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. Shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 12:20-ի սահմաններում Երևանի շտապօգնության թիվ 01 խումբը Նար-Դոսի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել «առաջային անոթափոսային գծով, առաջային որովայնի պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ մի քաղաքացու: Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, հիանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը 73-ամյա Գալուստ Փ-ն է: Կայքի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նրա որդին՝ 42-ամյա Արամ Փ.-ն, տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է հորը՝ պատճառելով վնասվածք: Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Արամ Փ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Մեկնաբանություններ