Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել. ԱԻՆ

Հոկտեմբերի 20-ին, ժամը 18:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հովհաննիսյան թաղամասի թիվ 24/2 շենքի բնակարաններից մեկի լոգասենյակի դուռը փակ է, ներսում գտնվող քաղաքացին վնասել է իրեն՝ կտրելով երակները. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Փրկարարները բացել են լոգասենյակի դուռը. ներսում է եղել՝ 1963 թ. ծնված Ա. Գ.-ը, վերջինիս փրկարարները ուղեկցել են հյուրասենյակ:   Շտապօգնության աշխատակիցները Ա. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, Ա. Գ.-ը հրաժարվել է հոսպիտալացումից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.