Դրեդներով ռոբոտը ներկայացրել է Լենինգրադի մարզի բյուջեի նախագիծը (տեսանյութ)

ՌԴ Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն «հատուկ պատվիրակի» միջոցով օրենսդիր ժողովին է փոխանցել շրջանի 2018 թվականի բյուջեն: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Դրոզդենկոյի YouTube ալիքում: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ նահանգապետը հանդիպում է անցկացրել շրջանի օրենսդիր ժողովի նախագահ Սերգեյ Բեբենինի հետ, որի ընթացքում սենյակում հայտնվել է «պատվիրակը»՝ կոստյում և լարերով դրեդներ (դրեդլոքեր, հյուսքերով հայտնի սանրվածքի անվանումն է) կրող ռոբոտը: Նշվում է, որ ռոբոտի հիշողության մեջ պահպանվում է շրջանի բյուջեի մասին տեղեկությունը: Նա կարողացել է պատասխանել երկու հարցի՝ շրջանի հաջորդ տարվա բյուջեի եկամտի և բյուջեի դեֆիցիտի տոկոսի մասին: https://youtu.be/JxSDTJb8Jwg    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.