
Աստղերը և հայտնի մարդիկ հիմնականում սլացիկ և խնամված մարմին ունեն: Ոմանց հաջողվում է լավ տեսք ունենալ առանց որևէ դժվարության, այնինչ երբ մյուսներն ավելորդ քաշից խուսափելու համար ստիպված են հետևել սննդակարգին և մարզվել:
Աստղերին օգնում են սննդաբանները և մարզիչները, որոնց խորհուրդների շնորհիվ նրանք կարողանում են հասնել իրենց ուզած արդյունքին:
AdMe.ru-ն
ներկայացրել է մասնագետների գաղտնիքները, որոնք կօգնեն տնային պայմաններում նիհարել և պահպանել արդյունքը:
Հրաժարվեք նախաճաշին հավկիթ ուտելուց
Առավոտյան օրգանիզմի համար շատ բարդ է մարսել հավկիթի սպիտակուցները. այն շատ էներգիա է ծախսում սպիտակուցները մարսելու համար, ահա թե ինչու մի քանի ժամ անց սով եք զգում և քաղցրավենիք ուզում, որը կարող է լրացնել էներգիայի պաշարները: Այսպիսով՝ ձվածեղը և հավկիթից պատրաստված այլ ուտեստներ ավելի լավ է օգտագործել օրվա երկրորդ կեսին:
Սկսեք առավոտը ոչ թե սուրճից, այլ կիտրոնով ջրից
Կիտրոնը նպաստում է լյարդի առողջությանը, քանի որ դրանում տարբեր ֆերմենտներ և վիտամին C կա: Տաք ջուրը թուլացնում է աղիները և նպաստում դրանց մաքրմանը: Կիտրոնի հյութի քանակը ջրի մեջ կախված է մարդու քաշից. կարելի է օգտագործել կիտրոնի մեկ քառորդ մասը կամ ամբողջը:
Տասը օրը մեկ փոխեք վարժությունների տեսակը
Մկանները սովորում են նույն ծանրաբեռնվածությանը, ինչի պատճառով բարդ է հասնել մեր ուզած արդյունքին: Մարզանքներից առավելագույն օգուտ քաղելու համար պետք է 9-10 օրը մեկ փոխել վարժությունների տեսակը՝ համապատասխանեցնելով դրանք ձեր ծրագրին:
Մարզվեք օրվա առաջին կեսին
Մարդկանց մեծամասնությունը նախապատվություն է տալիս երեկոյան մարզանքներին, սակայն ավելի նպատակահարմար է կրճատել ծանրաբեռնվածությունը երեկոյան, քանի որ սա կարող է հակառակ արդյունքի բերել: Մկանների աճը դանդաղում է սնուցող նյութերի պակասի պատճառով, քանի որ երեկոյան մարզանքներից հետո կարելի է սնվել միայն մի անգամ:
Պլանավորեք սննդակարգը և մարզանքները
Շատ ավելի նպատակահարմար է հետևել սնվելու շաբաթական պլանին, քան տանջվել դիետաների պատճառով: Այսպես, եթե պետք է ընթրեք ռեստորանում, նախապես մտածեք՝ ինչ սնունդ եք ընտրելու՝ օսլայով, թե սպիտակուցներով հարուստ: Օրինակ, եթե թռչնամիս եք պատվիրում, դրա հետ ընտրեք բրոկոլի, ոչ թե կարտոֆիլ:
Մանրաթելերով հարուստ սնունդ օգտագործեք
Սննդի յուրաքանչյուր չափաբաժնում օգտագործեք առնվազն 5 գ մանրաթել. սա կօգնի օրգանիզմին դանդաղեցնել շաքարի յուրացումը: Կինը մինչև 50 տարեկան դառնալը պետք է օրական 25 գ մանրաթել օգտագործի, իսկ տղամարդը՝ 38 գ:
Մի վստահեք յուղազրկված սննդամթերքին
Դադարեք օգտագործել ցածր յուղայնությամբ կամ յուղազրկված սննդամթերք: Խուսափեք նաև սննդից, որում բացակայում է շաքարը: Այդպիսի սննդամթերքի մեջ բացակայում են նաև մի շարք այլ սնուցող նյութեր, ինչի պատճառով օրգանիզմը վատ է յուրացնում դրանք: