Բարտոմեուն հայտարարել է, թե որ առաջնությունում կշարունակի հանդես գալ Բարսելոնան

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել է, որ կատալոնական ակումբը կշարունակի ելույթները Լա լիգայում:   «Մենք փոխադարձ հարգանք են պահանջում: «Կամպ Նոուն» միշտ կլինի այն վայրը, որտեղ մարդիկ կկարողանան ազատ արտահայտվել: Ոչ մեկ չի կարող խլել մեր զինանշանը և դրոշը, ինչպես նաև թույլ չենք տա մեզ օգտագործել:   Չենք ցանկանում հարցականի տակ դնել «Բարսելոնայի» կենսունակությունը և մասնակցությունն ինչ-որ մրցաշարերի: Սա է պատճառը, որ «Բարսելոնան» շարունակելու է խաղալ Լա լիգայում և համագործակցելու է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ»,- Բարտոմեուի խոսքերը մեջբերում է «Marca»-ն:   Նշենք, որ վերջերս տեղեկություններ էր տարածվել այն մասին, որ Կատալոնիայի անկախանալուց հետո «կապտանռնագույնները» կարող են հանդես գալ եվրոպական այլ առաջնությունում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.