Բարսելոնայում «կաթսաներով բողոքի ցույց» են կազմակերպել Մադրիդի որոշումից հետո (լուսանկարներ)

Բարսելոնայի բնակիչները հանպատրաստից «կաթսաներով ցույց» են կազմակերպել Կատալոնիայի նկատմամբ միջոցների ձեռնարկման մասին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հայտարարությունից հետո:   Ինչպես հայտնում է Vanguardia-ն,  երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածի (ինքնավարության կարգավիճակից զրկելու մասին) կիրառման մասին հայտարարությունը լսելով, բնակիչները դուրս են եկել իրենց պատշգամբներ և սկսել են փայտով հարվածել կաթսաներին, թավաներին կամ նմանօրինակ խոհանոցային պարագաներին:   Նշվում է, որ շաբաթներ շարունակ ազգային բողոքի ցույցեր են անցկացվում Կատալոնիայի տարբեր շրջաններում:   Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդը կասեցնում է Կատալոնիայի ինքնավար կառավարության լիազորությունները:    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.