
Հ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել սոցցանցի իր էջում և տեղեկացրել, որ առաջիկա օրերը տաք են լինելու։
«Առաջիկա 5 օրերը կրկին կանցնեն տաք և արևառատ։ Վայելենք մեր ոսկե աշունը»,–գրել է նա։
Հոկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 24-26-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝
Հոկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: