
Այսօր հայտարարված է հանրապետական շաբաթօրյակ: Անհրաժեշտ է, սակայն, որ ոչ միայն հատուկ օրերին մասնակցենք մեր քաղաքի կամ համայնքի մաքրելու գործին, այլ մշտապես այս գործընթացի մի մասը լինենք: Այդ առումով առաջարկում եմ նաև աջակցել ու ակիվորեն ներգրավվել «Մաքուր Հայաստան» ծրագրում, քանի որ մեր երկիրն ու քաղաքը մաքուր կարող ենք պահել միայն մեր անմիջական մասնակցությամբ: