Այցելություն ոստիկանության զորքերի հրամանատարություն և 1032 զորամաս

Այցելություն ոստիկանության զորքերի հրամանատարություն և 1032 զորամաս Հոկտեմբերի 20-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց ոստիկանության զորքերի հրամանատարություն և 1032 զորամաս: Ոստիկանության պետը ստուգեց ծառայության պայմանները՝ հատուկ ուշադրություն դարձնելով զինծառայողների ֆիզիկական պատրաստության ապահովման խնդիրներին, որոնց լուծմանն են ծառայում հիմնանորոգված և կահավորված մարզադահլիճն ու մասնագիտացված մարզասրահները: Վլադիմիր Գասպարյանը ծանոթացավ մարզական հանդերձանքի, մարզագույքի ու սարքերի տեսականուն, մարզահրապարակում հետևեց պարապմունքների ընթացքին: Այս օրերին ոստիկանության զորքերի հրամանտարության ուշադրության կենտրոնում է նաև ստորաբաժանումների իրային ու մթերային նախապատրաստությունը ձմեռային պայմաններին: Ոստիկանության պետը զորամասի մթերապահոցում ստուգեց սննդամթերքի, պահածոների, կիսաֆաբրիկատների մթերման վիճակը, իսկ ճաշարանում՝ օրվա համար նախատեսված զինվորական ճաշատեսակները: Այցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց զորամասի պատրաստականության կապակցությամբ և հանձնարարեց ավելի բարձրացնել ինչպես համազորային, այնպես էլ մասնագիտական պատրաստվածության մակարդակը:
Մեկնաբանություններ