ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հաստատել է Ռաքքայի ազատագրումն ԻՊ-ից

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիան, որը պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, թվիթերյան հաղորդագրությամբ հաստատել է սիրիական Ռաքքայի ազատագրումն իսլամիստներից:   «Կոալիցիան շնորհավորում է «Սիրիական դեմոկրատական ուժերի» մեր գործընկերներին Սիրիայի Ռաքքա քաղաքի՝ ԻՊ-ից ազատագրման մասին հայտարարության կապակցությամբ», - Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ասվում է հաղորդագրության տեքստում:   Կոալիցիայից ընդգծել են, որ իսլամիստ գրոհայինների կողմից Մոսուլի և Ռաքքայի կորուստը շրջադարձային կետ է հանդիսանում ահաբեկչության դեմ պայքարում:   Ավելի վաղ Ռաքքայի ազատագրման մասին հայտարարել էին սիրիացի քրդերը:
Մեկնաբանություններ