Ամերիկացի ռեփերն իր հարսանեկան 3 մետրանոց տորթն ստիպված է եղել թրով կտրել (լուսանկար, տեսանյութ)

Ամերիկացի ռեփեր Gucci Mane-ը և նրա ընտրյալ Քեյշիան ամուսնացել են 1.7 մլն դոլար արժողությամբ շքեղ հարսանյաց արարողությամբ, որը տեղի է ունեցել երեքշաբթի Մայամիում: Ինչպես ներկայացնում է People.com-ը, նրանց հարսանիքի ճոխությունն ապացուցում է նախևառաջ հարսանեկան տորթի մեծությունը, որը կտրելու համար նորապսակներն ստիպված են եղել դիմել թրի օգնությանը: Զույգն իրենց բազմահարկ հարսանեկան տորթը կտրել է իրական թրով: Տորթի բարձրությունը 3 մետր է կազմել: «Տորթն իմ երկու հասակին է», - ավելի ուշ Instagram-ում հրապարակված լուսանկարին կից գրել է ամերիկացի կատարողը: Այն պատված է եղել սպիտակ վարդերով և բյուրեղ հիշեցնող զարդանախշերով, որպեսզի ընդհանուր տեսքը նման լինի հսկայական ջահի:    
Մեկնաբանություններ