
Twitter ընկերությունը հայտարարել է ծառայության աշխատանքում մի շարք փոփոխությունների մասին և հրապարակել օրացույց, որի համաձայն դրանք ներդրվելու են: Այդ մասին ասված է ընկերության
բլոգում:
«Առաջին անգամ մենք ցուցադրում ենք (օգտատերերի համար) թափանցիկության նման մակարդակ, և մենք հուսով ենք, որ դա թույլ կտա հետագայում վստահություն կառուցել»,- ասված է հաղորդագրությունում:
Ընկերությունը հոկտեմբերին մտադիր է ընդլայնել «մերկ մարմնի չհամաձայնեցված պատկեր» հասկացությունը մարդկանց պաշտպանելու համար, որոնց նկարահանել են առանց նրանց գիտության: Օգտատերերին նաև հնարավորություն կտրամադրեն վիճարկել էջի արգելափակման մասին որոշումները:
Նոյեմբերին Twitter-ը կարգելի էջի համար վիրավորական անուններ նշել, իսկ դեկտեմբերին կզբաղվի բռնությանը հավանություն տվող բովանդակության հեռացմամբ: