Manchester Evening News. ՄՅՈւ-ն ունի Մխիթարյան և Մատա. նրանցից ով է տեղը զիջելու Օզիլին

Անգլիական և միջազգային մամուլում այսօր քննարկման համար մեկ թեման «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի հնարավոր տեղափոխությունն է «Մանչեսթեր Յունայթեդ»:   Ավելի վաղ հայտնել էինք, որ Օզիլը թիմակիցներին տեղեկացրել է, որ մտադիր է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:   Հեղինակավոր «Manchester Evening News»-ն էլ փորձել է հասկանալ, թե ինչու կարող է Մոուրինյուն ցանկանալ Օզիլին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում».   «Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ ՄՅՈւ-ն բացարձակապես հետաքրքրված չէ Խամես Ռոդրիգեսով, որը քիչ թե շատ նման է Օզիլինին իր խաղաոճով: Փլեյմեյքերը ՄՅՈւ-ի համար առաջնային նպատակ չէր ամռանը, ոչ էլ այդպիսին կլինի հիմա:   Նրանք ունեն Մատա և Մխիթարյան, որոնք, ճիշտ է, իդեալական տարբերակներ չեն, բայց ամեն դեպքում դժվար է պատկերացնել, թե նրանցից ով է իր տեղը զիջելու Օզիլին, եթե նա տեղափոխվի ՄՅՈւ»,- գրում է հոդվածագիրը:   Հիշեցնենք` Գերմանիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականիը և Օզիլը չի ցանկանում երկարաձգել այն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.