Քաբուլի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել (լուսանկար)

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը: Աղբյուրի տվյալների համաձայն՝ ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է իրեն իմամ Զամամի մզկիթում: Ինչպես նշում է 1TV հեռուստաալիքը՝ հղում անելով ականատեսներին, պայթյունից հետո հրաձգություն է եղել: Նշվում է, որ ոչ մի խմբավորում դեռ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:
Մեկնաբանություններ