Ռուսաստանում արգելվել է Ադրբեջանի նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը

Ադրբեջանցիների նկարահանած «Հայկական ֆաշիզմ» խորագիրը կրող ֆիլմն ընդգրկվել է Ռուսաստանի ծայրահեղական նյութերի դաշնային ցանկում: Այս մասին տեղեկացնում Rusarminfo-ն: ««Ադրբեջանը Կովկասում հայերի վերաբնակեցումից ի վեր» բառերով սկսվող և «Ադրբեջանին՝ որպես ագրեսիայի զոհի» բառերով ավարտվող ադրբեջանական ֆիլմը, որի տևողությունը 1 ժամ 5 րոպե 59 վայրկյան է, ծայրահեղական նյութ է ճանաչվել», - ասվում է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: Ռուսական դատարանի որոշմամբ՝ ֆիլմի ցուցադրությունը ՌԴ տարածքում արգելվել է:
Մեկնաբանություններ