
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի թատրոնի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Ելենա Գիլվանովան, հայտնում է
ria.ru-ն:
Հայտնի է, որ նախքան այդ պաշտոնը զբաղեցնում էր 82-ամյա Ջիգարխանյանի 38-ամյա կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան: Աղբյուրը մանրամասնում է, որ ամուսնու հետ առկա լուրջ տարաձայնությունների պատճառով կինը սեփական կամքի համաձայն հրաժարական է տվել:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ ռուսական լրատվամիջոցները գրում են Ջիգարխանյանի և նրանից 44 տարով փոքր կնոջ ընտանիքում առաջացած լուրջ տարաձայնությունների մասին:
Հայտնի է, որ այժմ հիվանդանոցում գտնվող Ջիգարխանյանն ունեցվածքը գրանցել է կնոջ անունով ու նրան նշանակել իր թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնում, ինչից հետո նրանց միջև խնդիրներ են սկսվել:
Ջիգարխանյանի խոսքով՝ կինն իրենից խլել է բոլոր բնակարաններն ու այժմ ինքը գնալու տեղ չունի: Բացի դրանից`նա 38-ամյա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային «գող» ու «ստոր մարդ» է անվանել:
Նշվում է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան պատրաստվում է ամուսնալուծության հայց ներկայացնել: