
Չինացի գիտնականները սովորել են բարձրորակ բրինձ աճեցնել աղի ջրում: Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր տեսակը ստացել են արդեն հայտնի ենթատեսակից, սակայն բուսաբաններին հաջողվել է մոտ 3 անգամ բարձրացնել դրա բերքատվությունը:
Հետազոտողների թիմի ղեկավար Յուան Լունպինի խոսքով՝ հիբրիդային բրնձի աճեցումը աղով հագեցված հողում թույլ կտա կերակրել ավելի քան 200 միլիոն մարդու:
Նշվում է, որ ապրանքն արդեն վաճառքի է հանվել, սակայն դրա գինը 8 անգամ գերազանցում է սովորական բրնձի գինը: Մասնագետները նշում են, որ այն հատուկ համ ունի, որը, սակայն, չի կարելի տհաճ անվանել:
Նրանց խոսքով՝ արդեն ավելի քան հազար մարդ նոր ապրանքի նախապատվեր է արել: Նորույթի մշակմամբ զբաղվող ընկերությունն ակնկալում է 10 միլիոն յուան շահույթ ունենալ: