
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Եվրամիության անդամ երկրներին կրճատել Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնությունը։ Այդ մասին նա ասել է Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
«Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներն անընդունելի են ժողովրդավարության վերաբերյալ մեր ունեցած արժեքների տեսանկյունից: Միայն Գերմանիայի քաղաքացիները չէ, որ կալանավորվում են այնտեղ: Մենք մտահոգված ենք այդ երկրում օրենքի գերակայության հետ կապված գործընթացների՝ սխալ ուղով զարգանալու առնչությամբ», - ասել է Մերկելը:
Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Թուրքիան մեծ ու անփոխարինելի օգնություն է ցուցաբերել Եվրոպային՝ միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու համար: Նա շեշտել է, որ այդ հարցում իրենք կշարունակեն աջակցել Թուրքիային՝ նաև ֆինանսապես: