Ճակնդեղի հյութը բարելավում է ուղեղի աշխատանքը

Ճակնդեղի հյութն այնքան էլ հաճախ չի մտնում մեր ամենօրյա ճաշացանկ, սակայն, պարզվում է, ցանկալի կլիներ: Գիտնականները պնդում են, որ այն պետք է ավելի շատ խմել, քանի որ հիանալի ակտիվացնում և կազդուրում է մարդու ուղեղը, լավացնում է արյան շրջանառությունն ու բջիջները հագեցնում թթվածնով: Ամերիկացի գիտնականները հետազոտություն են կատարել 70 և բարձր տարիք ունեցող 14 այցելուների մասնակցությամբ: Ամեն առավոտ նախաճաշին կամավորների սովորական ճաշացանկին ավելացրել են մեկ բաժակ կարմիր ճակնդեղի հյութ: Հիշեցնենք, որ բազուկը միակ մթերքը չէ, որ կարող է լավ ազդեցությւոն թողնել ուղեղի աշխատանքի վրա: Այսպիսի մթերքների շարքում են նաև կաղամբը, կանաչ հազարը, նեխուրը, սպանախը և ևս մի քանի կանաչ բանջարեղեն:
Մեկնաբանություններ