«Ղարաբաղը» հայկական ակումբ ներկայացրած իսպանական ԶԼՄ-ն ուղղել է սխալն Ադրբեջանի դեսպանության միջամտությունից հետո

Իսպանական հայտնի «Mundo Deportivo» պարբերականը ադրբեջանական «Ղարաբաղը» ներկայացրել էր որպես հայկական ակումբ:   Սա, իհարկե, մեծ դժգոհությունների պատճառ էր դարձել հարևան երկրում և այժմ, ինչպես գրում է «haqqin.az»-ը, Ադրբեջանի կողմից բազմաթիվ բողոքների և Մադրիդում Ադրբեջանի դեսպանության միջամտությունից հետո պարբերականը ուղղել է սխալն ու «Ղարաբաղը» ներկայացրել որպես ադրբեջանական ակումբ:   Կայքը, մասնավորապես, գրել էր.   «Աթլետիկոն» հանդիպում անցկացրեց հայկական «Ղարաբաղի» հետ: Մրցակից, որի անունը բացակայում է նույնիսկ թղթի վրա: Այնուամենայնիվ, «Աթլետիկոն» չկարողացավ հաղթել, և երկրորդ ոչ-ոքին խաղաց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում»:   Հիշեցնենք` «Ղարաբաղ»-«Աթլետիկո» հանդիպումն ավարտվել էր ոչո-քի` 0:0 հաշվով: Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 31-ին Մադրիդում:  
Մեկնաբանություններ