Հունաստանը մեծացնում է ռազմական ներուժը՝ ի հակակշիռ Թուրքիայի

ԱՄՆ-ում գտնվող Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ելույթով հանդես է եկել ամերիկյան հայտնի «Brookings» համալսարանում: Ըստ թուրքական «Haber7» լրատվամիջոցի՝ մասնակիցներից մեկը Հունաստանի վարչապետին հարցրել է, թե ինչու է պաշտոնական Աթենքը մեծ ներդրումներ անում ռազմական ոլորտում` հաշվի առնելով երկրի տնտեսական ճգնաժամը: Հունաստանի վարչապետը պատասխանել է, որ դրա պատճառներից մեկն այն է, որ իրենք ունեն Թուրքիայի նման հարևան, որի կողմից իրականացված քայլերին վերջ դնել առաժմ չի հաջողվում: «Ես չէի ցանկանա անգամ մեկ եվրո ծախսել ռազմական ոլորտում: Ես կողմնակից կլինեի ռազմական ոլորտում մեծ ներդրումներ չանելուն, եթե մեր հարևանները լինեին Լուքսեմբուրգը և Բելգիան»,- նկատել է տվել Ցիպրասը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.