Բաժին : Հասարակություն
Հզոր և «խելացի». ներակայացվել է նորագույն Audi A7 Sportback-ը

Audi ընկերությունը ներկայացրել է 4 դռնանի Audi A7 Sportback մոդելը, որը համալրված է լիարժեք ինքնագնաց համակարգով, կառավարելի անիվներով, ինչպես նաև Gran Turismo-ի ոճի նոր դիզայնով:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, ավտոմեքենան զինվել է նոր ռադիատորի վանդակաճաղերով և լուսարձակների երեք տարբերակով: Առաջատար տարբերակը համալրված է մատրիցային լազերային լուսարձակներով:
Նորույթի երկարությունը կազմում է 4969 մմ, լայնությունը՝ 1422 մմ: Սրահը ներկայանում է վերջին սերնդի տեխնոլոգիական նորույթներով՝ երկու մեծ էկրանով, որոնցից մեկը պատասխանատու է մեքենայի բորտ համակարգչի համար, իսկ մյուսը՝ ժամանցային համակարգի:
Մեքենան զինվել է 3 լիտր ծավալային բենզինային շարժիչով, որը 340 ձիաուժ հզորություն է զարգացնում: Այն աշխատում է 7 աստիճան S-Tronic փոխանցման տուփի հետ համատեղ: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 5.3 վայրկյանում:
Բազային տարբերակի արժեքը կկազմի 67 800 եվրո: Այն շուկայում կհայտնվի 2018-ի փետրվարին:










