Հայաստանի առաջնություն. Բանանցը ոչ մի կերպ չկարողացավ հաղթել Արարատին

Այսօր մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրը:   Մեկնարկային խաղում միմյանց դեմ մրցեցին «Բանանցը» և «Արարատը»:   Հանդիպումն անցավ «Բանանցի» ֆուտբոլիստների առավելությամբ, սակայն նրանց ոչ մի կերպ չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը:   Այս խաղից հետո «Բանանցը» վաստակեց 13 միավոր և բարձրացավ Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Արարատն» իր ակտիվում ունի 6 միավոր և շարունակում է մնալ 5-րդ տեղում:
Մեկնաբանություններ