Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային կարգում Կարուշ Ղուկասյանը նվաճեց չեմպիոնի կոչումը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:   Հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 359 կգ արդյունքը: Ղուկասյանն անգերազանցելի էր երկու վարժություններում էլ: Պոկումում նա բարձրացրեց 162 կգ, իսկ հրումում՝ 197 կգ:   Քիչ հետո պայքարի մեջ կմտնի 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը:
Մեկնաբանություններ