«Խելացի» հայելիներից մինչև բժշկական թեստեր անող զուգարաններ. ինչպիսին են լինելու ապագայի տները

Ժամանակակից աշխարհում առաջադեմ տեխնոլոգիաները զարգանում են սրընթաց արագությամբ՝ գլխիվայր շրջելով մարդկային առօրյայի ամեն բնագավառ: Ժամանակակից տեխնոլոգիաները հեշտացնում են մարդկանց կյանքը, բազմաթիվ հոգսեր վերցնում իրենց վրա, թույլ տալիս նվազագույն գործողություններ կատարելով բազմաթիվ հարցեր լուծել: The Daily Mail-ն ուշագրավ ֆոտոշարքի միջոցով փորձել է ցույց տալ՝ առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման ազդեցության արդյունքում ինչպիսին են լինելու մեր տները 20-25 տարի անց: Ըստ այդմ՝ տները կունենան տեխնոլոգիական համակարգ՝ միացված բոլոր սենյակներին ու բնակիչներին: Այն պատասխանատու կլինի տանը կատարվող անցուդարձի համար: Այն կհետևի սենյակների ջերմաստիճանին, անվտանգությանը և նույնիսկ բնակիչների՝ նախապես կազմված օրակարգին: Մասնավորապես՝ օդը մաքրող սարքերը կկարգավորեն օդի որակը, առողջ ու հանգիստ քնի համար՝ հատուկ գազերի արձակումը: Պատի ինտերակտիվ պաստառների վրա պարբերաբար կփոխվեն պատկերները: Ինչ վերաբերում է մահճակալներին, ապա դրանք կդադարեն պարզապես քնելու վայր լինել ու կհետևեն մարդու քնի որակին, սրտխփոցի հաճախականությանը: Զգեստապահարանները կհամալրվեն մի շարք ուշագրավ գործառույթներով, օրինակ՝ դրանք կկարողանան հագուստն ընտրելու վերաբերյալ հետաքրքիր խորհուրդներ տալ՝ հաշվի առնելով նորաձևության միտումները: Բացի այդ, խելացի հայելիները նախքան մարդու հագնվելը ցույց կտան, թե նա ինչ տեսք կունենա տվյալ հագուստով: The beds in future bedrooms will actually help maximise sleep cycles by monitoring sleep patterns, breathing and heartbeat and the mattresses will adjust their firmness for each individual Անցում կատարելով խոհանոցին՝ The Daily Mail-ը նշում է, որ ներկառուցված հատուկ համակարգերը կառաջարկեն պատրաստվելիք ուտեստների մեծ ցանկ, կներկայացնեն տարատեսակ կերակրատեսակների բաղադրատոմսեր, տարբեր մթերքների սննդային արժեքի մասին տեղեկություններ:
The kitchen will also be given a technological upgrade, with smart surfaces on cabinets and benchtops connecting with 'MotherHen'
Առանձնակի ուշադրության են արժանի ապագայի զուգարանները, որոնք կկարողանան անալիզի ենթարկել մարդու արտաթորանքը, դրանց հիման վրա բժշկական թեստեր անցկացնել ու պարզել, թե տվյալ անձն ինչ առողջական խնդիրներ ունի: Մինչդեռ զուգարանի նստատեղի կափարիչը կբացվի ու կփակվի ձայնային հրահանգով, ինչը նշանակում է, որ մարդն այլևս ստիպված չի լինի ձեռքով դիպչել դրան: The lounge room will become a fully submersible experience with televisions likely to become the entire wall surface and there will also be a virtual reality system including smart speakers to scan the room to alter their output for the best sound Լոգասենյակում տեղադրված «խելացի» հայելիները ցույց կտան, թե դիմահարդարման որ տեսակի դեպքում մարդն ինչ տեսք կունենա: Doctor trips will likely be far less necessary in the future, with the toilets able to analyse body waste products and conduct medical tests to identify any health issues Ջրատար համակարգը ևս կատարելագործված կլինի: Այն ջրից կառանձնացնի օրգանիկ մասնիկները, կզտի հեղուկն ու այն կլցնի բակի մեջ: Իսկ ապագայի լվացքի մեքենաները ջրի օգտագործումը կհասցնեն նվազագույնի, սակայն դա չի անդրադառնա հագուստի մաքրության և թարմության վրա: In the laundry of the future, clothes will be layered with a substance that resists soiling and odour Ինչ վերաբերում է ավտոտնակին, ապա այն մագնիսական ռեզոնանսի միջոցով էլեկտրամագնիսական դաշտ կստեղծի, ու էլեկտրական մեքենան անլար տարբերակով կլիցքավորվի: The garage floor will use magnetic resonance to induce an electromagnetic field and charge the car wirelessly
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.