Լիվերպուլի ֆուտբոլիստ Սալահը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող

«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող:   Այդպիսին են ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքները:   Սալահը, որի ակտիվում երկու գոլ և մեկ գոլային փոխանցման կա ՉԼ-ի խմբային փուլի 3-րդ տուրի` «Մարիբորի» հետ խաղում (7:0), ստացել է ձայների 51%-ը:   Երկրորղ տեղում հայտնվել է «Բեշիքթաշի» ֆուտբոլիստ Ջենք Թոսունը (33%), իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Սպարտակի» կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը:   Նշենք` Սալահը ճանաչվել էր նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի շաբաթվա լավագույն խաղացողը, իսկ երկրորդ տուրի արդյունքներով լավագույնն էր ճանաչվել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.