Լեհաստանում զինված տղամարդը հարձակվել է առեւտրի կենտրոնի այցելուների վրա. կա 1 զոհ

Լեհաստանի հարավ–արեւելքում՝ առեւտրի կենտրոններից մեկի վրա դանակով զինված տղամարդու հարձակման հետեւանքով զոհվել է 1 մարդ, եւս 8-ը վիրավորվել են, հայտնում է RFM FM–ը։ «Զոհվել է 1 մարդ, 8-ը վիրավորվել են դանակով զինված տղամարդու հարձակումից»,– հայտնել է ռադիոկայանը։ Ոստիկանությունը ձերբակալել է նրան, որը 27-ամյա տեղաբնակ է։ Հանցագործության դրդապատճառներն անհայտ են։ Հանցագործության հետաքննությունը վարչապետ Բեատա Շիդլոյի հսկողության տակ է գտնվում։
Մեկնաբանություններ