Իսրայելի պաշտպանության նախարարը մեղադրել է Իրանին Սիրիայում իր զորքերը տեղակայելու ծրագրերի համար

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը ԱՄՆ կատարած այցի ընթացքում մեղադրել է Իրանին Սիրիան Իսրայելի դեմ սեփական ռազմաբազաներով և իր կողմից վերահսկվող խմբավորումների «տասնյակ հազար մարտիկների» ներկայությամբ «ֆորպոստ» դարձնելու ձգտման համար: Այդ մասին ասված է ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ամերիկացի իր  գործընկեր Ջեյմս Մեթիսի հետ հանդիպմանը Լիբերմանը խոսել է հարևան երկրում Իրանի մշտական ռազմական ներկայության անընդունելի լինելու մասին: Այդ նույն հարցը շաբաթվա սկզբին նա բարձրացրել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների ժամանակ: «Մենք չենք հանդուրժի իրավիճակ, որի դեպքում Իրանը և նրա արբանյակները ուժեր կտեղակայեն մեր սահմանների երկայնքով: Մենք կպաշտպանենք մեր շահերը հավասարակշիռ և վճռական կերպով, այնպես, ինչպես կհամարենք անհրաժեշտ՝ մեր կարմիր գծերի համաձայն»,- նախազգուշացրել է Լիբերմանը:
Մեկնաբանություններ