Էրդողանը կոչ է արել Իսլամական ութնյակի երկրներին միմյանց միջև առևտուրն իրականացնել բացառապես ազգային արժույթով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Իսլամական ութնյակի՝ D-8-ի անդամ երկրներին միմյանց միջև առևտուրն իրականացնել բացառապես ազգային արժույթով, այս մասին հայտնում է minval.az-ը: Էրդողանը շեշտել է, որ իսլամական պետությունները պետք է ձերբազատվեն եվրոյից և ԱՄՆ դոլարից ունեցած կախվածությունից ու այս արժույթների տատանումների ժամանակ իրենց երկրների տնտեսության վրա զգացվող պարբերական տնտեսական ճնշումից: «Մենք պետք է նպատակ դնենք մեր առջև փոխադարձ ապրանքաշրջանառությունը 100 մլրդ դոլարից 500 մլրդ-ի հասցնելու ուղղությամբ, դրա համար պետք է անցնենք ազգային արժույթով հաշվարկների», - ասել է Էրդողանը: Նշենք, որ D-8-ի անդամ երկրներն են Իրանը, Պակիստանը, Բանգլադեշը, Մալայզիան, Ինդոնեզիան, Եգիպտոսը, Նիգերիան ու Թուրքիան: Այս տարի ութնյակի գագաթնաժողովն ացնացվում է Ստամբուլում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.