ԵԱՏՄ-ն դեռ չի հասել միասնական արժույթի համար անհրաժեշտ մակարդակի. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը դեռ չի հասել ինտեգրման այնպիսի մակարդակի, որի դեպքում հնարավոր է միասնական արժույթի հայտնվելը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Բոլորը հասկանում են, որ տնտեսության չափերի պատճառով Ռուսաստանը ֆինանսական շուկայում գերիշխող է, այդ պատճառով, փաստացիորեն, միակ միասնական արժույթը, եթե դա միասնական արժույթ է, այլ ոչ հաշվարկային միավոր, կարող է լինել միայն ռուսական ռուբլին: Բայց միևնույն ժամանակ բոլոր երկրների ղեկավարները, հատկապես՝ Ղազախստանի և Բելառուսի, հասկանում են, որ սեփական արժույթն ինքնիշխանության մաս է: Եվրասիական տնտեսական միությունը դեռ չի հասել ինտեգրման այնպիսի մակարդակի, որի դեպքում երկրները պատրաստ են հանձնել ինքնիշխանության այդ մասը»,- ասել է Դվորկովիչը: Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանն ընդհանուր առմամբ դեմ չէ այդ սցենարին:
Մեկնաբանություններ