Բեյոնսեի դուստրը միջոցառման է մասնակցել շքեղ, դիզայներական զգեստով

Բեյոնսեի և Jay-Z-ի դուստրը՝ Բլյու Այվին, ընդամենը 5 տարեկան է, սակայն նա ծնողների հետ հարսանեկան արարողությունների է մասնակցում թանկարժեք դիզայներական զգեստներով, հայտնում է sass.com.ua-ն։ Հանրահայտ ընտանիքը Նոր Օռլեանում մասնակցել է ձայնագրման ընկերության տնօրեն Լոուրենս Փարքերի և բժիշկ Ջեսիկա Քլեմոնսի հարսանիքին։ Բեյոնսեն եղել է դեղձի գույն ունեցող, խորը դեկոլտեով ատլասե զգեստով, Jay-Z-ի հագին եղել է տոնական վերնաշապիկ և կոստյում, իսկ ահա Բլյու Այվին եղել է երեկոյի «մեխը»։ Նա հանդես է եկել Mischka Aoki նորաձևության տան շքեղ զգեստով։ Ավստրալական բրենդը թանկարժեք զգեստներ է կարում երեխաների համար։ Նման զգեստը ձեռք բերել հնարավոր է 5000 դոլարով։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.