Ամերիկյան ավիաընկերությունն իրականացրել է բացառապես կանանցից բաղկացած անձնակազմով առաջին թռիչքը
Ամերիկյան Southwest Airlines ավիաընկերությունն իրականացրել է առաջին չվերթը, որի ժամանակ օդանավը սպասարկել է բացառապես իգական սեռի ներկայացուցիչներից բաղկացած անձնակազմը:
Ուշագրավ թռիչքի մասին ընկերությունը հայտնել է իր թվիթերյան էջում, որտեղ հրապարակել է չվերթի մեկնումից առաջ արված լուսանկարները:
Հայտնի է, որ Boeing-737 օդանավն ամերիկյան Սենտ Լուիսից Սան Ֆրանցիսկո է մեկնել: Օդանավում եղել է 4 բորտուղեկցորդուհի և 2 կին օդաչու:
ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության տվյալների համաձայն՝ 2016թ. թռչելու արտոնագիր ունեցող 584.000 օդաչուից մոտ 39.000-ը կին է եղել: