NBA. Դետրոյտի բասկետբոլիստը վրիպել է բոլոր 13 նետումները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության մեկնարկային տուրի՝ «Շառլոթի» հետ խաղում «Դետրոյտի» հարձակվող Ստենլի Ջոնսոնը չի կարողացել ոչ մի դիպուկ նետում կատարել:   Նա խաղահրապարակում է անցկացրել 40 րոպե և այդ ընթացքում վրիպել է 13 անգամ: Դա վատագույն ցուցանիշն է առաջնության մեկնարկային խաղի համար 1954-1955 մրցաշրջանից հետո:   Նշենք, որ Ջոնսոնը վաստակել է երկու միավոր՝ հաջող իրացնելով տուգանային նետումները:
Մեկնաբանություններ