Քարաթափում` Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 09:55-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 5 խմ): Փրկարարները և կոմունալ ծառայության աշխատակիցներն իրականացրել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին:
Մեկնաբանություններ