Փոփոխություն՝ նպաստների մասին օրենքում

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում առաջարկվեց փոփոխություն կատարել Պետական նպաստների մասին օրենքում։ Նախագիծը գործադիրին ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Վերջինս խոսքով՝ առաջարկվում է այնպիսի փոփոխություն, ըստ որի՝ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին, առաջին խմբի հաշմանդամին և հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ: «Այս դեպքում այդ անձը ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի դեպքում՝ նաև համապատասխան հաստատության ղեկավարի կողմից վավերացված լիազորագիրը»,-ասաց նախարարը։ Ըստ Ասատրյանի՝ կենսաթոշակի չափը վերահաշվարկվելու է նաև այն դեպքում, եթե հայտնաբերվել է է ոչ հավաստի փաստաթուղթ։ «Միևնույն ժամանակ նախատեսվում է նաև էլեկտրոնային փաստաթղթերի ստեղծման օրենսդրական հիմքերը ձևավորել և հաշվի առնելով, որ 2017-ի հունվարից մեկից կենսաթոշակառուները իրենց հարցերով կարող են դիմել ցանկացած տարածքային բաժին, նաև նախատեսվում է կարգավորել այս հարաբերությունները, ըստ որի բնօրինակ փաստաթղթերը պահպանվում են այն տարածքներում, որտեղ դիմումը ներկայացվել է»,-ասաց Ասատրյանը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.