Ցուցադրվել է Apple-ի նոր ինքնագնաց մեքենան (տեսանյութ)

Ինքնագնաց մեքենաների մշակմամբ զբաղվող Voyage ստարտափի հիմնադիր ՄաքՔալիսթեր Հիգինսն իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է Apple-ի փորձնական մեքենան, րը համալրված է ավտոմատ կառավարման համակարգով: Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, ինքնավար տեխնոլոգիան ապահովող հատվածը տեղադրվել է Lexus RX-ի տանիքին: Այս նախագիծն ստացել է Titan անվանումը: 2017-ի գարնանը հրապարակվել էին նախորդ փորձնական մոդելի լուսանկարները, որը նույնպես Lexus RX մակնիշի մեքենա էր, սակայն այլ համակարգով: Նորագույն մեքենան համալրվել է տեսախցիկներով և սենսորների համակարգով զինված տեխնիկայով: Տեղեկությունն այն մասին, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկան աշխատում է սեփական ինքնագնաց մեքենա ստեղծելու ծրագրի շուրջ, հայտնվել էր դեռևս 2015-ին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.