Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության պետերի փոխատեղումներ են եղել

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանությունում կադրային փոփոխություններ են եղել: Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը նշանակվել է Նոր Նորքի ոստիկանապետ։ «Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Նոր Նորքի , ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է պաշտոնից՝ նշանակվելով Արաբկիրի ոստիկանապետի պաշտոնում»,- ասաց Ջանոյանը։ Նշենք,որ Արթուր Մկրտչյանը Արաբկիրի ոստիկանապետի պաշտոնից ազատվել էր երեկ։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.