«Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա կասկածելի իր է հայտնաբերվել. ահազանգ ԱԻՆ-ում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 19-ին, ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա նկատվել է կասկածելի իր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Մեկնաբանություններ