Ռուսաստանում պլաստիկե տոպրակների կիրառման դեմ տուգանք կսահմանվի

Մոտ տարիներս Ռուսաստանում կարող է պոլիէթիլենային տոպրակների կիրառման դեմ արգելք մտցվել։ «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության բնապահպանության նախարար Սերգեյ Դոնսկոյը։ Նրա խոսքով, արգելքը կարող է սահմանվել արդեն 2018-2020 թվականներին։ Ավելի վաղ նախարարությանը այս թեմայի շուրջ մտածել առաջարկել էր ՌԴ նախագահի՝ էկոլոգիայի, տրանսպորտի բնապահպանական գործունեության հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։ «Պոլիէթիլենային տոպրակներ արտադրողը պետք է վճարի, որովհետև այդ տոպրակը պետք է ոչնչացնել»,- ասել էր նա։
Մեկնաբանություններ