Ռուսական պետհամարանիշներով ավտոմեքենա վարող Այնթապի գյուղապետը ենթարկվել է վարչական պատասխանատվության, պետհամարանիշներն էլ առգրավվել են

ՀՀ ոստիկանության կատարած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են  օ369вт199рус ռուսական համարանիշերով երթևեկող «Մերսեդես» մակնիշի ավտոմոբիլը և վարորդը: Վարորդը, որը Այնթապի գյուղապետն է, փոխարինված հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոց վարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ համարանիշերն առգրավվել են՝ սահմանված կարգով ոչնչացնելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ արձագանքելով  օգտատեր Անահիտ Հարությունյանի էջում տեղադրված ռուսական պետհամարանիշերով մեքենայի լուսանկարին: Վերջինս Աշոտ Ահարոնյանին հարցրել էր, թե ո՞ւմ հովանավորության ներքո է Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարն իր անձնական օգտագործման մեքենան վարում ռուսական պետհամարանիշերով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.