
Նիդեռլանդների հարավային Գեմերտ քաղաքում գործարկվել է հեծանվորդների համար նախատեսված առաջին կամուրջն աշխարհում, որը ստեղծվել է եռաչափ տպման տեխնոլոգիայի միջոցով:
Ինչպես նշում է
Big Picture-ը, կամրջի տպման գործընթացը մեկնարկել է 2017թ. հունիսին ու տևել 3 ամիս:
Կամուրջն ունի 8մ երկարություն, 3.5մ լայնություն, 800 տոննա քաշ:
Հետաքրքրական է, որ ժամանակակից տեխնոլոգիայի շնորհիվ ստեղծված կամուրջն այնքան հուսալի է, որ կարող է դիմանալ միաժամանակ 40 բեռնատարի ծանրությանը: Ակնկալվում է, որ կամուրջը կծառայի ավելի քան 30 տարի:
Այժմ հոլանդացի մասնագետները մտադիր են եռաչափ տպման տեխնոլոգիայով կառուցել բետոնե տներ ու այլ շինություններ: