
Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է ազգությամբ հայ տաքսու վարորդի հորը: Ինչպես հայտնել են ՏԱՍՍ գործակալությանը իրավապահ մարմինները, նրան ձերբակալել են նմանատիպ հանցագործությունների համար:
«Ոստիկանները ձերբակալել են տաքսու վարորդի հորը: Տղամարդը ձերբակալվել է բջջային հեռախոսի գողության համար: Ինչպես նրա որդին, նա թունավորել է ուղևորներին: Երբ զոհը իրեն վատ է զգացել, նա գողացել է նրա հեռախոսը »,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես պարզել են ոստիկանները, գիշերը զոհը, որպեսզի հասնի տուն, նստել է անծանոթ մի մեքենա, ուղևորության ժամանակ նա խմել է ուզել, իսկ վարորդը նրան ջուր է առաջարկել: Մի քանի կում անելուց հետո, նրա ինքնազգացողությունը վատացել է, նա ուշաթափվել է: Երբ տղամարդը ուշքի է եկել, պարզվել է, որ նա տանն է, իսկ նրա բջջային հեռախոսը անհետացել է:
Ավելի վաղ Մոսկվայի Օստանկինոյի դատարանը ձերբակալել է 29-ամյա Վահագն Կարապետյանին՝ ծանր մարմնական վնաս հասցնելու և գողության մեղադրանքով: Նա, ինչպես նաև նրա հայրը, ուղևորներին թունավոր ջուր է առաջարկել և կողոպտել նրանց: Տաքսու վարորդի մի զոհը մահացել է: Նրա բնակարանում նաև հայտնաբերվել են ավելի քան 100 ժամացույց: