
Հոկտեմբերի 22-ին Մոսկվայում սպասվում են ձյան տեսքով տեղումներ: Այս մասին
հայտնում է«Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Հիդրոօդերևութաբանական կենտրոնին:
Նշվում է, որ հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Մոսկվայում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև +2-+4 աստիճան, իսկ ցերեկը սպասվում է մինչև +6-+8 աստիճան:
Շաբաթ օրը կցրտի, և արդեն կիրակի օրվա գիշերն օդի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով -1-ից -3 աստիճանի:
«Թեթև տեղումներ կլինեն ձյան տեսքով», - նշել է օդերևութաբանական ծառայությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հաջորդ շաբաթ մայրաքաղաքային շրջանում եղանակը զգալի չի փոփոխվի:
«Որոշ տեղերում ձյուն կտեղա, գիշերներն օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -5-0 աստիճան, ցերեկը սպասվում է -2-ից +3 աստիճան, ինչը մոտ 4 աստիճանով ցածր է կլիմայական նորմայից», - հավելել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Մոսկվայի մարզում
գրանցվել են ձյան տեսքով առաջին տեղումները: