Մխիթարյանը շաբաթներ առաջ կհայտնվեր պահեստայինների կազմում, եթե չլիներ Մոուրինյուի տրանսֆերը. երկրպագուների արձագանքը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները դժգոհ էին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Բենֆիկայի» հետ խաղում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ թիմի մեկնարկային կազմում լինելուց:   Հայաստանի հավաքականի ավագը դաշտում է անցկացրել 92 րոպե, իսկ մանչեսթերցիները հաղթել են նվազագույն հաշվով:   Ավելի վաղ անգլիական ակումբի լեգենդ Փոուլ Սքոուլսը նույնպես դժգոհել է 28-ամյա ֆուտբոլիստի խաղից:   Anna_MUFC   «Այնքան գոհ եմ կրկին տեսնել Մատային մեկնարկային կազմում: Մխիթարյանը լավ խաղի կարիք ունի, հույս ունենանք, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի»:   @AzeemA_   «Մխիթարյանը շարունակում է մեկնարկային կազմում լինել բաց թողած 20 պահերից հետո»:   @MourinhoMindset   «Կցանկանայի Անդրես Պերեյրային տեսնել Մխիթարյանի դիրքում»:   @ManSharma   «Երբ է Մխիթարյանը նստելու պահեստայինների նստարանին»:   @BigGameDame   «Մխիթարյանը շաբաթներ առաջ պահեստայինների նստարանին կհայտնվեր, եթե չլիներ Մոուրինյուի տրանսֆերը»:
Մեկնաբանություններ