Մեսսին Օլիմպիակոսի հետ խաղում գուլպայի մեջ թաքցրած հաբ է ընդունել (տեսանյութ)

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնվել է ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ ՉԼ-ի խմբային փուլի 3-րդ տուրի` «Օլիմպիակոսի» հետ խաղում (3:1) ինչ-որ բան է դուրս բերել գուլպայի միջից և կերել:   Սա տեղի է ունեցել հանդիպման 10-րդ րոպեին: «Marca»-ն, «Catalunya Ràdio»-ին հղում կատարելով, գրում է, որ խոսքը գլյուկոզայի հաբի մասին է:   Հիշեցնենք` այդ խաղի 61-րդ րոպեին Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել, որն արգենտինացու համար դարձել է 100-րդը եվրագավաթներում: Իսկ 3 րոպե անց նրա գոլային փոխանցումից հետո «Բարսելոնայի» կազմում իր երրորդ գոլն է խփել Լուկա Դինը:  
Մեկնաբանություններ