Հրապարակվել է Խարկովում Lexus-ի կողմից մարդկանց վրաերթի ենթարկելու տեսագրությունը (տեսանյութ)
Վիրտուալ տիրույթում հրապարակվել է տեսանյութ, որն արվել է երեկ ուկրաինական Խարկով քաղաքում՝ Lexus մեքենայի կողմից ամբոխին վրաերթի ենթարկելու դեպքի ժամանակ:
Հայտնի է, որ միջադեպի հետևանքով զոհվել է 5, տուժել՝ ավելի քան 10 մարդ:
Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես է Lexus-ի 20-ամյա կին վարորդը լուսացույցի կարմիր լույսի տակ անցնում խաչմերուկով ու բախվում Volkswagen Touareg մեքենային: Բախման ուժը Lexus-ին շպրտում է դեպի մայթը, որտեղ մարդիկ են եղել:
Հայտնի է, որ ավելի վաղ ևս Lexus-ը խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները: